Pars Today․ Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրության հարցում մեծամասնության կարծիքը հակված է հօգուտ Խամենեիի որդու
- 2 days ago
- 1 min read

Իրանի Փորձագետների խորհրդի անդամներից մեկը հայտնել է, որ մեծամասնության կարծիքը հակված է երկրի սպանված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեիի որդու՝ Մոջթաբա Խամենեիի օգտին, հաղորդում է Pars Today-ը։
Ավելի վաղ Իրանի Փորձագետների խորհրդում ակնարկել էին, որ եկել են կոնսենսուսի՝ նոր գերագույն առաջնորդի ընտրության հարցում։
Իրանի Սահմանադրության համաձայն, 88 անդամից բաղկացած Փորձագետների խորհուրդն է լիազորված ընտրելու երկրի գերագույն առաջնորդին։ Խամենեին, որը ղեկավարել էր Իրանը 37 տարի, սպանվել է ամերիկաիսրայելական հարվածների հետևանքով Թեհրանում փետրվարի 28-ին։
Այս գործընթացի կապակցությամբ նաև Իսրայելի բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է, որ պատրաստվում է հետապնդել Իրանի գերագույն առաջնորդի ցանկացած ժառանգորդի։




















