top of page

Արտաշատի խճուղում կեղտաջրերը ողողել են մոտ 2 կմ-անոց ճանապարհը. երթևեկությունը որոշ հատվածներում դարձել է անկառավարելի

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 6 hours ago
  • 1 min read

Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ինչպես հայտնում էShamshyan.com-ը, Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Արտաշատի խճուղում, ըստ բնակիչների, 9 ժամից ավելի է՝ կեղտաջուրը անխնա հոսում ու ողողում է մոտ 2 կմ-անոց ճանապարհը: 


 


Կեղտաջրի հոտը զգացվում է անգամ մի քանի հարյուր մետրից ու կեղտաջուրը լցվելու պատճառով երթևեկությունը որոշ հատվածներում դառնում է անկառավարելի, քանի որ վարորդները այդ կեղտաջրի միջով չեն վարում իրենց ավտոմեքենան՝ հասկանալի պատճառներով: 



Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը արդյոք տեղյակ է խնդրի մասին ու ինչ աշխատանքներ է կատարում դրա ուղղությամբ, հայտնի չէ: 

1/2673
bottom of page