top of page

Խոսել եմ Ադրբեջանի կողմից ՀՀ–ին պարտադրվող նոր սահմանադրության, արցախցիների խնդիրների մասին. Լևոն Քոչարյանը՝ ՄԱԿ–ում

7 hours ago
1 min read

ԵԽԽՎ Արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի կազմում Նյու Յորքում մասնակցեցի ՄԱԿ կատարած այցին՝ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, ով նաև լուսանկարներ է հրապարակել իր հանդիպումներից։

Նա, մասնավորապես, նշել է. «Երեք օրվա ընթացքում հանդիպումներ ունեցանք ՄԱԿ-ի քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Կիպրոսի, Չեռնոգորիայի և Լատվիայի ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում նաև խոսել եմ Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրվող նոր սահմանադրության, Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող դատավարության, ինչպես նաև Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված արցախցիների խնդիրների մասին»։

 
 
1/3899
bottom of page