top of page

Խցանումների պատճառը 20,000 շինթույլտվություններն են. Երևանը ռեզինից չէ, որ ամեն քայլի շենք է բուսնում. Գևորգ Ստեփանյան

2 hours ago
1 min read


Երևանում խցանումների պատճառը 20,000 շինթույլտվություններն են, Երևանը ռեզինից չէ, որ ամեն քայլի շենք է բուսնում: Այս մասին այսօր Մատենադարանի հարակից տարածքում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը:

«Հիմա Տիգրան Ավինյանն ընկել է արդեն ցուգ-ցվանգի մեջ, իրեն արդեն իր թիմակիցներն են ասում, որ վարելը Երևան քաղաքում ինֆարկտի է հասցնում, ինչո՞ւ, որովհետև իրենք խաբեցին, ասեցին` եկեք 12,000 դրամ կարմիր գծերը դարձնենք 160,000 դրամ, դատարանն էլ մեր հայցը բավարարեց, ոչ իրավաչափ ճանաչեց, բայց գինը դրանից չնվազեց:

Երևանում ժամ գոյություն չունի, ամեն ժամի են  խցանումները, խայտառակ վիճակ է, որովհետև Երևան քաղաքում տրվել է 20,000 շինթույլտվություն, թող սա չբարձվի մարզի բնակիչների վրա։ Այստեղ կանգնած, եթե հիմա մեկ 203 երթուղային գա, այստեղ կանգնի ուսանողներին վերցնի, գնա, այս քաղաքն էլի նույն խցանումների մեջ է, խցանումը դրանից չի, խցանումը 20,000 շինթույլտվություններից է, խցանումը աջ ու ձախ փոսերը փորել, թողելուց է, գծանմուշներից բռնած, ամեն ինչ տևում է շաբաթներով, ամիսներով:

Ավինյանն ասում է՝ մեր փողոցները ռեզինից չի, ես հակադարձում եմ Տիգրան Ավինյանին, Երևան քաղաքը ռեզինից չի, որ ամեն քայլափոխին էլիտար շենքեր են բուսնում»,- նշել է նա:

 
 
1/3899
bottom of page