top of page

Վանաձորում հարևանների վիճшբանությունն ավարտվել է մասնակիցներից մեկի մшհվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոց

1 hour ago
1 min read

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Նիզամի փողոցի տներից մեկում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։ 



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Նիզամի փողոցի տներից մեկի բնակիչ 71-ամյա Անդրանիկ Ա.-ի և իր հարևան 38-ամյա Զավեն Ա.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, քանի որ ըստ արդեն դեպքի վայրում Անդրանիկ Ա.-ի հայտնածի, Զավեն Ա․-ն հարձակվել է իրենց տան վրա և հարվածել որդուն։



Անդրանիկ Ա․-ն նաև ոստիկաններին հայտնել է, որ Զավեն Ա․-ն կոտրել է իրենց տան երկաթյա դարպասները, մտել ներս, հայհոյանքներ հնչեցրել, իր, 48-ամյա որդու՝ Արման Ա․-ի հասցեին, որի ժամանակ Անդրանիկ Ա.-ն և Արման Ա.-ի կինը՝ 45-ամյա Թեհմինե Հ.-ն, տանից դուրս գալով, տեսել են, թե ինչպես է Զավեն Ա.-ն հարվածներ հասցնում իրենց ազգակիցներից մեկի գլխին, ինչից հետո սկսվել է քաշքշուկ․ տեղում Թեհմինե Ա․-ի ինքնազգացողությունը վատացել է, ու վայր է ընկել։



Բազումի բաժնի համայնքային ոստիկանները հայտնաբերել են նաև դեպքին ականատես եղած մի քանի անձանց։



Ֆոտոլրագրողի տեղեկություններով, երբ համայնքային ոստիկանները փորձել են կարգի հրավիրել Զավեն Ա.-ին, նա հարվածներ է հասցրել նաև համայնքային ոստիկան Գուրգեն Մ.-ին, համայնքային մեկ այլ ոստիկանի և ոստիկանության Բազումի բաժնի հերթապահ ծառայության վարորդին։ 



Զավեն Ա.-ի՝ ոտքով հարվածներ հասցնելու պատճառով համայնքային ոստիկաններից մեկը աչք-ունքային հատվածում ստացել է վնասվածք։



Դեպքի մասին ոստիկանության Բազումի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, և մինչ կժամանի քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, Զավեն Ա.-ի ինքնազգացողությունը վատանում է, ինչի համար ահազանգ են տալիս «Վանաձոր» բժշկական կենտրոն, ու մինչ կժամաներ շտապօգնության խումբը, Զավեն Ա.-ն մահանում է։



Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Զավեն Ա.-ն հաշվառված է Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում։


 
 
1/3880
bottom of page