top of page

Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև

  • 3 hours ago
  • 1 min read

Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով օկուպացված Ստեփանակերտի համալսարանում դիվանագիտական կորպուսի առջև, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Մենք նայում ենք դեպի խաղաղությամբ լի ապագա՝ Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի համար»,- ասել է Հաջիևը:

Նա նշել է, որ պաշտոնական Բաքվի արտաքին քաղաքականության հայեցակարգում բոլոր հարևանների հետ բարիդրացիական և խաղաղ հարաբերությունները Ադրբեջանի համար թիվ մեկ առաջնահերթությունն են։

Հիքմեթ Հաջիևն ընդգծել է, որ պատերազմական վիճակի պատճառով դա չէր կարող իրականացվել լիարժեքորեն։

«Սակայն այսօր գոհունակությամբ կարող եմ ասել, որ Ադրբեջանը բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ»,- հավելել է նախագահի օգնականը։

Հաջիևը նաև անդրադարձել է Մուստաֆաևի Հայաստան այցին:

«Ադրբեջանի պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր»,- ասել է Հաջիևը:

 
 
1/3517
bottom of page