top of page

«Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում անմիջապես դադարեցնել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները». ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 4 hours ago
  • 1 min read
ree

Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մերի Լոուլորը խստորեն դատապարտել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի դեմ քրեական մեղադրանքներ առաջադրելու փաստը և կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ անմիջապես դադարեցնել դրանք։

«Ողջունում եմ հայ փաստաբան և իրավապաշտպան Ալեքսանդր Կոչուբաևին նախնական կալանքից ազատ արձակելու փաստը, սակայն խստորեն դատապարտում եմ նրա դեմ առաջադրված քրեական մեղադրանքները և Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում անմիջապես դադարեցնել դրանք։ Պարոն Կոչուբաևը քրեական հետապնդման է ենթարկվել Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների դեմ անարդար հալածանքները քննադատելու համար »,- նշել է Մերի Լոուլորը։

Հիշեցնենք՝  փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին բերման էին ենթարկել  հոկտեմբերի 16-ին՝ հենց դատարանից, կալանավորել՝ հաջորդ օրը։ Պատճառը նրա  ֆեյսբուքյան գրառումն է, որում կոշտ քննադատություն կար։

Կոչուբաևի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել է երեկ։

 
 
1/3086
bottom of page