«Կարծում եմ՝ առաջիկա շաբաթվա ընթացքում Մայր Աթոռը գործընթաց կսկսի»․ Նաիրի Հոխիկյան
- Armen Sukiasyan

- 1 day ago
- 1 min read

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Արցախի թեմի դեռևս գործող առաջնորդ Վրթանես եպս Աբրահամյանի դեմ ստորագրահավաքին դեկտեմբերի 15-ից մինչև օրս արդեն մեծ թվով մարդիկ են միացել՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին խնդրելով ուխտազանց եպիսկոպոսին ազատել Արցախի թեմի առաջնորդի պարտականություններից։
Ստորագրահավաքի տեքստը․
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իր գործողություններով դեմ է դուրս եկել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններին և միացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ազգուրաց քայլերին, մենք՝ ՀԱԵ Արցախի թեմի հավատավոր զավակներս, հրաժարվում ենք Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին ընդունել որպես Արցախի թեմի առաջնորդի և դիմում ենք Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ՝ խնդրելով Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին ազատել Արցախի թեմի առաջնորդի պարտականություններից և նրա փոխարեն նշանակել ՀԱԵ կանոններին հավատարիմ ուրիշ հոգևորականի»։
Կարծում եմ՝ առաջիկա շաբաթվա ընթացքում Մայր Աթոռը որոշ գործընթաց կսկսի»։




















