top of page

«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթեց Վրաստանը, Հայաստանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Nov 17, 2024
  • 1 min read
ree

«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում հաղթեց Վրաստանի ներկայացուցիչը:

Հայաստանի պատվիրակ Լեոն «Cosmic Friend» երգով զբաղեցրեց ութերորդ հորիզոնականը:

Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը 1 միավոր ստացավ Կիպրոսից, 2-ական միավոր՝ Ալբանիայից, Լեհաստանից և Սան Մարինոյից, 4 միավոր ստացավ Իսպանիայից, 5-ական միավոր՝ Ուկրաինայից և Հյուսիսային Մակեդոնիայից, 6 միավոր՝ Պորտուգալիայից, 7 միավոր՝ Հոլանդիայից, 8 միավոր՝ Մալթայից, 10 միավոր՝ Էստոնիայից, Հայաստանի Մասնակիցը 12 միավոր ստացավ Ֆրանսիայից և Վրաստանից:

Լեոն ժյուրիի քվեարկության արդյունքում վաստակեց 76 միավոր:

Հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի մասնակիցը վաստակեց 125 միավոր:

Մեր երկիրն իր 12 միավորը տվեց Վրաստանի մասնակցին։


1/3173
bottom of page