top of page

Հայաստանի ճակատագիրը կախված է հենց այս ընտրություններից․ Մեսրոպ Առաքելյան

  • Mar 6
  • 1 min read

Այս իշխանությունը ամեն կերպ փորձելու է ազդել ընտրությունների վրա՝ վարչական ռեսուրսների, ճնշումների և այլ մեխանիզմների միջոցով։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Սակայն մենք պարտավոր ենք անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի ընտրողը հասկանա այս պահի կարևորությունը և իր պարտքը կատարի՝ գնա ընտրատեղամաս։

Ընտրությունը ձևական գործողություն չէ. այն իրական հնարավորություն է իշխանափոխության և երկրի ապագան կերտելու համար։

Հայաստանի ճակատագիրը կախված է հենց այս ընտրություններից»։

 
 
1/3488
bottom of page