top of page

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՀՀ ՊՆ «ՈՒՐԱԼ»–Ը ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱԿՎԵԼ․ ԶՈՀԵՐ ԿԱՆ


Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: 

Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ: 

Տվյալներն այս պահին ճշգրտվում են: 

Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Ամբողջական

1/2102
bottom of page