top of page

Կարող էի ասել, որ պրիմիտիվը Փաշինյանն է, որ ամեն կերպ դիստանցավորվում է «տասովշիկական» մեթոդներից, բայց ինքը պրիմիտիվ չի, ինքը մեզ է պրիմիտիվի տեղ դնում. Դանիել Իոաննիսյան

6 minutes ago
1 min read

Վարչապետ Փաշինյանը քաղհասարակության ներկայացուցիչներիս անվանում է պրիմիտիվ, քանի որ ընտրական ճնշումների ենթարկված քաղաքացիներին՝ իրեն (նաև իրեն) դիմելու իր կոչը մեկնաբանում ենք որպես իրավապահ համակարգի չկայացվածության արձանագրում։ Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը։

«Նախ, այո։ Եթե Վարչապետը տուժած քաղաքացիներին հորդորում է, որ դիմեն իրեն, դրանով նա արձանագրում է, որ քաղաքացիների շրջանում իրավապահների նկատմամբ վստահության պակաս կա։

Եվ ես կարող էի ասել, որ պրիմիտիվը Փաշինյանն է, որ ՏԻՄ ընտրություններին մրցակցայնության խիստ դեֆիցիտի հարցը վերածում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցել-չմասնակցելու հարցի։ Բայց ինքը պրիմիտիվ չի, ինքը հատուկ է «Ուժեղ Հայաստանին» մոնոպոլ ընդդիմադիր դեր տալիս։

Ես կարող էի ասել, որ պրիմիտիվը Փաշինյանն է, որ առաջարկում է տեղական «տասովշիկների» կողմից ճնշումների ենթարկված քաղաքացիներին բարձրաձայնել այդ մասին ու ցույց անել։ Բայց ինքը պրիմիտիվ չի, ինքը շատ լավ գիտի, որ դա անհնար է։

Ես կարող էի ասել, որ պրիմիտիվը Փաշինյանն է, որ ամեն կերպ դիստանցավորվում է «տասովշիկական» մեթոդներից, երբ իր գլխավորած ուժն է շատ համայնքներում «տասովշիկների» առաջադրում։ Բայց ինքը պրիմիտիվ չի, ինքը մեզ է պրիմիտիվի տեղ դնում․ թե բա «Царь хороший, бояря плохие»:

Հ․Գ․ Ես հույս ունեի, որ ՏԻՄ ընտրություններում մրցակցության աննախադեպ ցածր մակարդակը (ու ընդդիմադիր առողջ ուժերի կողմից համարյա չմասնակցելը) լուրջ քննարկման առարկա կդառնա, կուսումնասիրվեն խոչընդոտները, կդիտարկվի որոշակի օրենսդրական փոփոխություններ կատարելը (օրինակ՝ բնակավայրերի ներկայացավծության քվոտան հանելը)։ Բայց չէ, դեռ քննարկում ենք, թե ով է ավելի պրիմիտիվ»,-գրել է նա։


 
 
1/3855
bottom of page