top of page

Ամիրբեկովը ԵՄ պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

2 minutes ago
1 min read

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն ու հարաբերությունների կարգավորումը քննարկվել են Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի՝ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել խաղաղության գործընթացի ընթացքի, դրա հետ կապված հիմնական մարտահրավերների և ադրբեջանական կողմի ակնկալիքների շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում առկա անվտանգության մարտահրավերներին։ Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական կապերի զարգացման միջոցով փոխադարձ վստահության ամրապնդման կարևորությունը։


 
 
1/3854
bottom of page