top of page

Սուրեն Պապիկյանը և Չեխիայի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությանը վերաբերող հարցեր

3 hours ago
1 min read


ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Յարոմիր Զունայի հետ, կողմերը առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։



Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությանը, այդ թվում՝ ռազմատեխնիկական, ՀՀ բանակի բարեփոխումներին և ռազմական կրթության ոլորտում, ինչպես նաև այլ ուղղություններով փոխգործակցությանը վերաբերող հարցեր։



Երկուստեք կարևորվել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը։

 
 
1/3855
bottom of page