top of page

Աբովյան քաղաքում հրդեհ է բռնկվել «Jeep Compass» ավտոմեքենայում

  • Dec 30, 2025
  • 1 min read

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սևանի փողոցում՝ շենքերի մոտ, ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։



Մինչ դեպքի վայր կժամանեին Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, Կոտայքի մարզի բնակիչ 64-ամյա Մամիկոն Ճ․-ին պատկանող «Jeep Compass» ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են սեփականատերն ու քաղաքացիները։



Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

 
 
1/3396
bottom of page