top of page

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած

  • 3 hours ago
  • 1 min read

Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Զոլաքար բնակավայրից Վարդենիկ բնակավայր տանող ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Հովիկ Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Ford Transit» մակնիշի բեռնատարին, ապա դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում։



Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդ Հովիկ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և կայանված ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։

 
 
1/3704
bottom of page