top of page

Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել, մյուսի առողջական վիճակը միջին ծանրության է. Ավանեսյան

2 minutes ago
1 min read

Հոկտեմբերի 24-ին Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք: Այս մասին գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մեկ երեխան դուրս է գրվել, մյուսի առողջական վիճակը միջին ծանրության է, վիրահատվել է և ապաքինման փուլում է:

Երկու երեխաների առողջական վիճակը դեռևս շարունակում է ծանր մնալ: Նրանք մեր բժիշկների ուշադրության կենտրոնում են:

Ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին և շնորհակալությունս մեր բժիշկներին` նվիրված աշխատանքի, հոգատարության և յուրաքանչյուր կյանք փրկելու գործում ներդրած ջանքերի համար։

Սիրելի´ քաղաքացիներ, էլի ու էլի խնդրում եմ` պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները, պահպանե՛ք կյանքը, եղե՛ք զգոն, համբերատար և պատասխանատու»,- նշել է նա:


 
 
1/3882
bottom of page