Պեսկով. Փաշինյանի այցը Ռուսաստան հաստատվել է, և Կրեմլը պատրաստվում է դրան

Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան հաստատվել է, և Կրեմլը պատրաստվում է դրան։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ առանց ամսաթիվ կամ այլ մանրամասներ նշելու։
«Մենք պատրաստվում ենք այցին. այն նախապես համաձայնեցված էր։ Մանրամասները կհայտարարենք ավելի ուշ», - ասել է նա։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեկտեմբերին երեք անգամ՝ դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին, Ռուսաստան այցելելու իր մտադրության մասին։
«Ամեն տարվա վերջ Սանկտ-Պետերբուրգում է լինում ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափով առաջա առաջնորդների հանդիպում։ Դեկտեմբերի 11-12-ին նախատեսված է ԵԱՏՄ-ի միջկառավարական, այսինքն՝ վարչապետերի ձևաչափով հանդիպում, որը էլի վաղուց պլանավորված հանդիպում է։ Այսինքն երեքից երկուսը այդ ձևաչափն է և դեկտեմբերի 3-ին նախնական պայմանավորվել ենք, որ այց կունենամ Մոսկվա և Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ կունենանք քննարկումներ, հանդիպում։ Բիշքեկում էր կարծեմ, հանդիպման արդյունքներով ասեցինք՝ Ռուսաստանի նախագահն էլ ասեց, ես էլ ասեցի, որ այս ընթացքում կլինի այց, որպեսզի ընթացիկ հարցերը քննարկենք»,- ասել էր Ն.Փաշինյանը։




















