top of page

Սպերցյանի գոլը «Կրասնոդարին» օգնեց հաղթանակ տոնել «Սպարտակի» դեմ խաղում

  • 2 hours ago
  • 1 min read

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 26-րդ տուրում գործող չեմպիոն «Կրասնոդարը» հյուրընկալվելիս լարված պայքարում կամային հաղթանակ տարավ Մոսկվայի «Սպարտակի» նկատմամբ (2-1)։

Հանդիպման հաշիվը 38-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Քրիստոֆեր Մարտինսը։ Սակայն առաջին խաղակեսին ավելացված 1-ին րոպեին (45+1) Հայաստանի ազգային հավաքականի և «ցուլերի» ավագ Էդուարդ Սպերցյանն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ վերականգնելով հաշվի հավասարությունը։

Հանդիպման վերջնամասում գործող չեմպիոնին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ. 85-րդ րոպեին աչքի ընկավ Ժուբալը՝ կարևոր հաղթանակ պարգևելով իր թիմին։

Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» վաստակեց 57 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ 1 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»։ «Սպարտակը» 45 միավորով 5-րդն է։

 
 
1/3499
bottom of page