top of page

Եթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. Փաշինյան

  • 3 hours ago
  • 1 min read

Եթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան: Այս մասին կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվրասիական տնտեսական միությունը հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և ֆինանսների ազատ տեղաշարժի վրա, եթե դա չկա՝ նշանակում է Եվրասիական տնտեսական միություն չկա և Եվրասիական տնտեսական միությունը հարցին պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա, թե՞ չկա»,- նշել է նա։

 
 
1/3640
bottom of page