top of page

Թե ինչ անցյալ ունեն նրանք և զինվորներից ինչ են խլել, առավել մանրամասն կարող է ասել Վահագն Ալեքսանյանը․ Էդգար Ղազարյանը՝ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ տեսանյութի մասին

  • 1 hour ago
  • 1 min read

Մանվելը, ում վանկարկում էին 2008 թվականին՝ այդ թվում վանկարկում էր հանրահավաքների հիմնական մոդերատոր Նիկոլ Փաշինյանը, նույն այն Մանվել Գրիգորյանն էր, ում վերաբերվում է 2000 թվականի այդ տեսանյութը։ Այս մասին ԱԺ–ում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ տեսանյութին, որն այսօր ԱԺ–ում ցույց տվեց ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Այս ամբիոնից Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մի սահմռկեցուցիչ տեսանյութ վերահրապարակեց, որը չեմ կարծում, որ մեր հասարակության մեջ ու առհասարակ որևէ բանական մարդու մոտ զայրույթ չի առաջացնի։ Չեմ կարծում, որ մեր հասարակության մեջ կարող է գտնվել թեկուզ մեկ մարդ, ով կարդարացնի մարդու նկատմամբ նման վերաբերմունք, անկախ նրանից, թե դա երբ է եղել և ում կողմից է իրականացվել։ Ինչպես հասկացա, այդ իրադարձությունն ու զահրուրելի տեսարանը եղել էր 2000 թվականին, դրանից հետո ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական՝ Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր «Մանվել, Գագիկ» բացականչությունները։

Մանվելը, ում վանկարկում էին 2008 թվականին՝ այդ թվում վանկարկում էր հանրահավաքների հիմնական մոդերատոր Նիկոլ Փաշինյանը, նույն այն Մանվել Գրիգորյանն էր, ում վերաբերվում է 2000 թվականի այդ տեսանյութը։ Գագիկ Մելքոնյանը, ում անունը նույնպես հնչում էր այդ հանրահավաքին, նախորդ գումարման Ազգային ժողովում ձեր խմբակցության պատգամավորն էր։ Թե ինչ անցյալ ունի նա, ինչի հետ է կապված այդ անցյալն ու զինվորներից ինչ է խլել, առավել մանրամասն կարող է ասել նույն ինքը՝ Վահագն Ալեքսանյանը»,– նշել է Ղազարյանը։

 
 
1/3728
bottom of page