top of page

«Առաջիկա 10 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ»․ Գագիկ Սուրենյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 5 hours ago
  • 1 min read
ree

Տեղումները կդադարեն և օրերը կրկին կտաքանան․ այս մասին հայտնում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Առաջիկա ժամերից սկսած տեղումները երկրի ողջ տարածքում կդադարեն, և առաջիկա 10 օրերին մեր երկրում սպասվում է արևառատ և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էլ ցերեկային ժամերին, նոյեմբերի18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում, կբարձրանա մոտ 3-4 աստիճանով և այնուհետ կմնա անփոփոխ»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Սուրենյանը։

1/3131
bottom of page