top of page

Շիրակի մարզում «Մերսեդեսը» վրաերթի է ենթարկել 19 ոչխարի, որոնցից 8-ը տեղում սատկել է

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 15, 2025
  • 1 min read

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 07։30-ի սահմաններում Մայիսյան գյուղի 1-ին փողոցում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Մկրտիչ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված (թվով 19 հատ) ոչխարների հոտին։



Բախման հետևանքով ոչխարներից 8-ը տեղում սատկել են, որոնց մեջ եղել են նաև մայրացու ոչխարներ։



Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են ոչխարների սեփականատիրոջ ինքնությունը։

1/3290
bottom of page