Լիբանանի Նաբի Շիթ քաղաքում իսրայելական օդային և ցամաքային հարձակումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել
- Mar 7
- 1 min read

Իսրայելական օդային և ցամաքային հարձակումների հետևանքով Լիբանանի Բեքաա հովտի արևելյան հատվածում գտնվող Նաբի Շիթ քաղաքում 41 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
Ծանր մարտեր են ընթանում Բեքաա հովտում։
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտնել է իսրայելական հատուկ նշանակության ուժերի և շարժման զինյալների միջև բախումների մասին։
Լիբանանյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ուրբաթ օրը Նաբի Շիթ բնակավայրը դարձել է իսրայելական առնվազն 13 ավիահարվածների թիրախ: Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է առնվազն ինը զոհի մասին:




















