Երևան ժամանող Իսպանիայի վարչապետի ինքնաթիռ վայրէջք է կատարել Անկարայում
- 2 days ago
- 1 min read

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին տեղափոխող ինքնաթիռը ստիպված է եղել չպլանավորված վայրէջք կատարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Թուրքական «Անադոլու» գործակալությունը գրում է, որ պատճառը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան թռիչքի ժամանակ առաջացած տեխնիկական խնդիրներն էին։
Ըստ տեղեկությունների՝ անսարքությունը լուրջ չէ, սակայն վայրէջքի որոշումը կայացվել է անվտանգության կանոնակարգերին համապատասխան։ Աղբյուրի համաձայն՝ Սանչեսը գիշերը կանցկացնի Անկարայում և առավոտյան կմեկնի Երևան։




















