top of page

Դատարանը մերժել է Կարապետյանի աջակիցներ՝ Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին կալանավորել

  • Apr 20
  • 1 min read

«Երկու օր առաջ հակակոռուպցիոն դատարանի մոտ ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում չխուլլիգանություն կատարած երկու պաշտպանյալիս մասով դատարանը մերժեց քննիչների միջնորդությունները:

Տղերքը արդեն տանն են: Մնաց 48 օր»,- հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտից 17 անձ էր բերման ենթարկվել։ Նրանցից 15-ի նկատմամբ, ըստ նախնական տեղեկությունների, տնային կալանքի միջնորդություն է ներկայացվել, իսկ երկուսի նկատմամբ`   «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի և Մայիս Բաղումյանի նկատմամբ՝ կալանքի։

 
 
1/3563
bottom of page