top of page

Իրանցի քաղաքագետ. ՌԴ-ն պետք է հասկանա, որ Բաքվի եւ Անկարայի կողմից աջակցվող ծայրահեղականների գրոհներն ավելանալու են

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 23, 2024
  • 1 min read

Իրանի ԻՀՊԿ Թելեգրամ-ալիքը հրապարակել է իրանցի քաղաքագետ եւ իրավաբան, դոկտոր Ահմադ Ղազիմիի մեկնաբանությունները, որը հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն պետք է հասկանա, որ Բաքվի եւ Անկարայի կողմից աջակցվող ծայրահեղականների գրոհներն ավելանալու են։

«Իրանցի քաղաքագետ եւ իրավաբան, դոկտոր Ահմադ Ղազիմի. Կովկասում Ռուսաստանի սխալների շարքի ֆոնին, «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչությունից հետո, Ռուսաստանն արդեն պետք է հասկանա, որ եթե ՆԱՏՕ-ն ձեւավորում է Թուրանի միջանցքը եւ ստեղծելու է միջանցք էթնիկ անջատողական ահաբեկիչների համար, կենտրոնաասիական ծայրահեղականների, այդ թվում թաքֆիրականների  նման գրոհները, որոնք աջակցվում են Բաքվի եւ Անկարայի կողմից, ավելանալու են»,- գրել է Իրանի ԻՀՊԿ Թելեգրամ-ալիքը։

bottom of page