Մանկապղծության դեպք ու վենդետա. Վեդին ցնցված է
- 2 minutes ago
- 1 min read

«Ուղիղ մեկ շաբաթ է` Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից, որն արդեն վենդետայով պատասխան է ստացել երեխայի հարազատից»,-այս մասին ահազանգում է լրագրող Սյուզի Բադոյանը։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բայց 2 երեխա պղծած Վեդու բնակիչներն ազատության մեջ են, այս միջադեպը ծածուկ է պահվում, չկան հաղորդագրություններ, անգամ վենդետայով վրեժ լուծելու փորձ արած դանակահարության միջադեպից, իսկ ձերբակալված 58 և 65 ամյա տղամարդիկ ազատ են արձակվել շատ արագ` ձերբակալության 72 ժամը չլրացա։ Վեդիում իրավապահները ջանում են մեղմորեն շրջանցել այդ գարշելի պատմության գլխավոր հերոսին»։




















