top of page

«Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը

6 hours ago
1 min read

Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել, գրում է MakaryanNews-ը։

Ըստ տեղեկությունների՝ լողավազանում լողացող երեխաներ են վատացել, և շտապօգնությունը առաջին բուժօգնություն է ցուցաբերել նրանց: Ներսում տարածված խոսակցությունների համաձայն ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը, որ երեխաների ինքնազգացողությունը վատացել է, սկսել են խեղդվել:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, որից հետո ակումբը վերաբացվել էր և ստացել «Երևան Ուելնես Սենթր» անվանումը։


 
 
1/3843
bottom of page