top of page

Շատ բարդ հանդիպում է մեզ սպասվում․ «Նոա»-ի գլխավոր մարզիչ

  • 20 hours ago
  • 1 min read

Հայաստանի չեմպիոն «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղում մեծ սպասելիքներ ունի իր ֆուտբոլիստներից:

«Շատ բարդ հանդիպում է մեզ սպասվում: Գիտենք, թե ում դեմ ենք խաղալու: Նրանք այժմ խաղալու են սեփական հարկի տակ` իրենց երկրպագուների առջև: Հիմա ավելի բարդ խաղ կլինի, քան առաջինն էր: Մենք նրանց շատ ենք հարգում, բայց նաև հավատում ենք ինքներս մեզ: Պատրաստ ենք պայքար մղելու»,-ասաց նա:

Ըստ մասնագետի` յուրաքանչյուր երկրպագու կարող է այժմ էլ հպարտանալ այն ամենով, ինչին հասել է Հայաստանի գործող չեմպիոնը:

«Անձամբ ինձ համար էլ կարևոր խաղ է։ Յուրաքանչյուր ոք, ով ֆուտբոլում է, ձգտում է հնարավորինս առաջ գնալ: Մենք հիմա շատ բարձր մակարդակի վրա ենք: Մեր առաջխաղացումը խաղային առումով ակնհայտ է: Մենք այստեղ չենք եկել որպես զբոսաշրջիկ, այլ ցանկանում ենք պայքար մղել: Մեր նպատակը մեկն է, շարունակել հաջողությունը»,-առանձնացրեց նա:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Նոա»-ն փետրվարի 26-ին կհյուրընկալվի նիդեռլանդական «ԱԶ Ալկմար»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: Առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել էր 1։0 հաշվով։

 
 
1/3364
bottom of page