Թրամփը Սպիտակ տանն ընտրություն է կատարել Մեսսիի և Պելեի միջև
- 9 hours ago
- 1 min read

«Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստներն այցելել են Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Պաշտոնական ընդունելությանը ներկա է եղել նաև «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին։
Հանդիպման ընթացքում Թրամփը զուգահեռներ է անցկացրել 38-ամյա արգենտինացու և բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեի միջև։
«ԱՄՆ-ում Մեսսին իրեն դրսևորեց որպես իսկական չեմպիոն՝ նվաճելով MLS-ի տիտղոսը։ Շատերն ասում են, որ Պելեն շատ հզոր ֆուտբոլիստ էր։ Ո՞վ է ավելի լավը՝ Մեսսի՞ն, թե՞ Պելեն։ Ես իմ ձայնը տալիս եմ Լիոնելին»,- ասել է Թրամփը։




















