«7 ամիս է՝ անմեղության կանխավարկածը մեր երկրում բռնաբարվել է». Բագրատ Սրբազան
- Jan 22
- 1 min read

«Շատ տպավորիչ է ինձ համար, որ մեր մասին գրված 35 հատորանոց գրքեր գոյություն ունեն: Անմեղության կանխավարկածի առումով՝ 7 ամիս է՝ անմեղության կանխավարկածը մեր երկրում բռնաբարվել է բոլոր առումներով՝ սկսած ԱԺ-ից, վերջացրած Հանրային հեռուստաընկերությունից»,- «Սրբազան շարժման» գործով դատական նիստում հայտարարել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով իրենց ներկայացված մեղադրական հատորներին:
«Այս գործը ամբողջության մեջ 2 կարևոր բացակա ունի. չունի փորձաքննություն, չունի ձեռագրաբանական որևէ քննություն: Չլսված բան է սա՝ գործ բերել դատարան՝ առանց քննության: Գլխավոր դատախազը, ՔԿ-ի ղեկավարը հայտարարություններ են անում՝ այս գործից բխած հատորի մասին, որոնք որևէ քննության ենթակա չեն: Դուք ի՞նչ հիմունքներով եք ուզում, որ հիմա ես ընդունեմ, որ այս գործը ամբողջությամբ ճիշտ է...չկա փորձաքննություն, չկա ձեռագրաբանություն, ուրեմն չկա գործ: Այս բոլորը դատարկ բաներ են»,- հավելել է նա:




















