top of page

Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ Կիբեռոստիկանություն

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը ահազանգում է՝ հերթական կեղծիքն է տարածվում։

«Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են հայկական բանկային ընկերությունների անունից իբր կազմակերպված խաղարկությունների գովազդներ, որոնց մասնակցելու դեպքում հնարավոր է շահել խոշոր գումարներ, իսկ գովազդում նշված հղումով մուտք գործած առաջին 10 անձինք ևս կարող են ստանալ դրամական շահում։

Իրականում նման «խաղարկությունների» միջոցով հանցագործները փորձում են խաբեությամբ ձեռք բերել Ձեր անձնական և բանկային տվյալները (քարտի համար, PIN, CVV, մեկանգամյա կոդեր և այլն), որոնք հետագայում օգտագործվում են դրամական միջոցների հափշտակության նպատակով։

Կրկին հորդորում ենք Ձեզ


– չմասնակցել նմանատիպ խաղարկություններին,


– չանցնել կասկածելի հղումներով,


– չմուտքագրել անձնական կամ բանկային տվյալներ ոչ վստահելի կայքերում»։

 
 
1/3257
bottom of page