top of page

Ու չդառնա այնպես, որ ապրելու ամոթը մնա

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 7 hours ago
  • 2 min read
ree

Երբ որ ձիերին սկսեցին նալել, էշերն էլ սկսեցին ոտքերը բարձրացնել։

Սպասում եք, որ մանանաներ կիջնեն երկնքից, ու ձեր գլխին նոր վառվող աստղ կիջնի։ 

Պատերազմի ծանր օրերին դարձանք մեկ, դեռ չավարտված պատերազմի հաջորդ օրը՝ հեռացանք իրարից։ Ամեն մեկը իր կողմը քաշեց «վաշխի» ճոպանը. ու եթե ձեր տկարամտությամբ շարունակում եք հավատալ հրաշքներին, որ կարելի է ոչինչ չանել, ու հրաշք տեղի ունենա, ուրեմն ասել ասողը՝ արժանի ենք նրան, ինչ ունեք՝ մի բողոքեք։

Եթե մենք շարունակենք դանդաղել ու առանց դասեր քաղելու հասնենք 2026-ի ամառ, եթե հասնենք, ապա նույն տեղում ենք մնալու, ինչպես որ մեր աչքի առաջ, ինը ամիս Արցախը գերության մեջ մնաց, սովից հյուծված մեր հայրենակիցները իրենց վերջին ջանքերը գործադրեցին, կռվեցին, զոհվեցին, սպանվեցին, խոշտանգվեցին, գերության մեջ հայտնվեցին ու բռնեցին գաղթի ճանապարհը։

Մենք գնալու տեղ չունենք, չենք ունենալու, մեզ առաջարկվելու է գերության մեջ ապրել Արեւմտյան Ադրբեջանում, որտեղ մեր երկրի ճակատագիրը որոշելու է ու աշխատելու է իրենց դարավոր ազգային ծրագիրը որտեղ կլինի տարածք, բայց չեն լինի հայեր, իսկ իրենց համար մեր հողն ու մեր դարավոր պատմությունը հիշելի֊անհիշելի կարեւոր չէ, ամենը վերագրում են իրենցը պատմություն են ջնջում, կարեւոր դրվագներ են փորձում մոռացության տալ, որ ոչ էլ ապրել ես, ոչ էլ կապրես, ոչ էլ քոնն ես ունեցել։ Իսկ թշնամու համար հայը միշտ գլխացավանք է եղել։

Բոլորը խոսում են արդարադատության անունից, բայց ոչ ոք չի խոսում վստահության մասին.. Դրա համար ով ինչ ուզում անում է, ու մնում անպատիժ։ Կյանքը դարձել է անիմաստ, ու աներազանք։ Մարդիկ ապրում են առանց արկածների ու չեն էլ սպասում վաղվան։

Մարդը ողջ կյանքում վճարում է գոյատեւելու համար, մինչդեռ լավ ապրելու համար ոչ ազատ ժամանակ ունի, ոչ էլ «վճարելու» սովորություն... Ինչպես որ շատերը երազում են ապրել դրախտում, բոլորը երազում են ընկնել դրախտ, բայց ոչ մեկ չգիտի, որտեղ է դրախտի ճանապարհը...

Ամբողջ պետությունը գտնվում է գերության մեջ։ Կեղծիքի այս անչափելի չափաբաժինը ո՞ւր է տանելու.


Իսկ իշխանությունը ամեն ինչ անում է, որ իր կատարած հանցաքներով մեղսակից դարձնի ժողովրդին եւ անունը դնի «մեղավորը պիտի պատժվի», իսկ ժողովրդավարական երկիր քաղաքացին, որ ինքն է մեղավոր իր վատ ապրելու համար, վատ սովորելու, ու գոյատեւելու համար պիտի գիտակցի, որ կամ հարմարվում է այս ստեղծված աղետի հետ ապրելուն, կամ վերանում է ընդմիշտ։

Իշխանությունը մարդուն հասցնում է մի տեղ, որ սովորական է դառնում հասարակության մոտ ապօրինի  բանտարկությունները, եւ ամեն ինչ դառնում է միօրինակ, իսկ իշխանությունը լավ գիտի, որ գործել է պատմական  հանցանք ու պետք է պաշտպանվել ամեն գնով պահել իշխանությունը եւ վերջ։

Մնում է քաղաքացին դուրս գա գերությունից ու սթափ դատի, թե ինչ է իրականում կատարվում մեր երկրում, թե ինչպես է ապրելու վաղը, որ իշխանությունը համարում է ապագա, իսկ ապագան թշնամու հետ են կապում, կամ հնազանդաբար կպարպես քո ներսում պատմության ընթացքում կատարված ցեղասպանություններն ու առաջ կգնաս` կձեւավորվի մարդու մոտ անարժանապատիվ կեցվածք ու կմտածես այլեւս, որ հինգ հարյուր տարի չի եղել այս «փառահեղ» վիճակն ու կփոխվի հանրության գիտակցումը։

Դրա համար են ամեն ինչ անում, որ սերունդների համար «լավ» լինի։ Ոչնչի մասին չմտածել, ապրել թշնամու հետ «խաղաղ» ու առեւտրականի հոգեբանությամբ։

Կամ մենք կհաղթենք ու կհաղթահարենք այս աղետալի ընթացքն ու կանգ կառնենք, կազատագրենք մեր երկիրը ներքին թշնամուց, որը ոչ մի լավ տեղ չի տանում, կամ պարտվելու դեպքում կդառնանք ազգովի թշնամիների ձեռքի վերջին զոհը։

Արթուր Հայրապետյան

bottom of page