top of page

Պատմական ռեկորդի շեմին. «Բարսելոնան» կարող է աննախադեպ ցուցանիշ գրանցել Լա լիգայում

  • 23 minutes ago
  • 1 min read

Կատալոնական «Բարսելոնան» գործնականում արդեն ապահովել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը և մեծ հնարավորություն ունի այն պաշտոնապես ձևակերպելու հենց հաջորդ տուրում՝ Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք տնային խաղում:

Սակայն կատալոնացիներն ունեն նաև հզոր հավելյալ մոտիվացիա. ընթացիկ մրցաշրջանում թիմը դեռևս ոչ մի միավոր չի կորցրել սեփական հարկի տակ անցկացրած խաղերում: Ոչ մի ոչ-ոքի, ոչ մի պարտություն՝ բացառապես հաղթանակներ հարազատ մարզադաշտում: Այսպիսով, «Բարսելոնան» կարող է դառնալ իսպանական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ակումբը, որն առաջնության բոլոր տնային հանդիպումներն ավարտել է առանց որևէ միավորի կորստի:

Այս յուրահատուկ ու պատմական ռեկորդը սահմանելու համար կատալոնական գրանդին մնում է պարտության մատնել անհաջող մրցաշրջանից հյուծված Մադրիդի «Ռեալին» և տևական հիասթափությունների ծանրության տակ ճնշված «Սևիլիային»:

 
 
1/3529
bottom of page