top of page

Մյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններ

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Sep 24, 2024
  • 1 min read
ree

Մյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններ, այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։Սրբազան արարողությանը մասնակից կարևոր մասունքներից են Հայ եկեղեցու հիմնադիր առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի մասունքները, որ հայ եկեղեցուն է նվիրաբերել Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապը 1994 թվականին:

Դուրս կբերվի Սրբոց նահատակաց մասունքարանը։ Սրբազան անոթը սրբագործվել է 2015 թվականին` սրբադասման արարողության նախօրեին։ Սկևռայի նշանավոր մասունքարանը նույնպես դուրս կբերվի սեպտեմբերի 28-ին:

Եռափեղկ պահարան մասնատուփը պատրաստվել է 13-րդ դարավերջին Կիլիկիայի վանքերից մեկում:

1/3215
bottom of page