top of page

Ծաղկունքում տղամարդը սպանել է իր 62–ամյա ազգականին

  • 1 hour ago
  • 1 min read

Այսօր՝ մայիսի 30-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկունք բնակավայրի Հակոբ Պարոնյան փողոցի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց և կա զոհ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 62-ամյա տղամարդ է։

Տեղում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Սպանվածն ու սպանողը ազգականներ են, և պատճառը եղել է ֆինանսական պարտք ու պահանջը։ Ամենացավալին նաև այն է, որ տղամարդը իր բարեկամի կողմից սպանվել էր այն զենքով, որը ամիսներ առաջ սպանվածը նվիրել էր նրան։

Մահացածը Ծաղկունք գյուղի բնակիչ 62-ամյա Մանվել Թորոսյանն է, սպանություն կատարողը՝ 48-ամյա Բաբկեն Մինասյանը։ Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել ու վնասազերծել են կասկածյալին, ում մոտ եղել է նաև հանցագործության գործիք որսորդական հրացանը։ Նրան և հրացանը Վաղարշապատի ոստիկանները ներկայացրել են Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է։

 
 
1/3587
bottom of page