top of page

«Հրապարակ»․ Ո՞վ է առաջնորդելու ԴՕԿ-ի ցուցակը

  • 2 hours ago
  • 1 min read

ԱՄՆ-ում անազատության մեջ գտնվող Վարդան Ղուկասյանի ԴՕԿ կուսակցությունը եւ ՌԴ-ում ապաստանած պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատը» միասնական ցուցակով կմասնակցեն ընտրություններին։


Նրանք ապրիլի 18-ին «Մարիոթում» համատեղ համագումար են արել եւ համաձայնության փաստաթուղթ ստորագրել, համաձայն որի՝ Կարապետյանի թիմակիցները ԴՕԿ-ի ցուցակով կմասնակցեն ընտրություններին։


Թե ով կգլխավորի ցուցակը, ամենակարեւոր հարցն է, քանի որ ո՛չ Վարդան Ղուկասյանը, ո՛չ Արշակ Կարապետյանը իրավունք չունեն ցուցակում լինելու եւ չնայած համագումարին հայտարարել են, որ Վարդան Ղուկասյանն է առաջնորդելու ցուցակը, սակայն «Համահայկական ճակատ» կուսակցության փոխնախագահ Արսեն Վարդանյանը երեկ մեզ ասաց, որ դա հնարավոր չէ, քանի որ իրավական խնդիրներ կառաջանան։ Երեկ երեկոյան պետք է քննարկեին եւ ընտրեին ցուցակն առաջնորդողին։


«Կլինի մարդ, որը պատրաստ է այս պայքարում մահանալ»,- կատակեց Վարդանյանը:


Իսկ Դուք Ձեզ «մահապարտ» համարո՞ւմ եք։ «Ոչ, ես մի քիչ շատ եմ սիրում կյանքը»,- ասաց նա։



 
 
1/3497
bottom of page