top of page

Պետրոս, ես այսպիսի կզած նկար չունեմ. Թաթոյանի կոշտ արձագանքը

  • 2 hours ago
  • 1 min read

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, խորհրդարանական ընտրություններում որպես վարչապետի թեկնածու առաջադրված Արման Թաթոյանը կոշտ է արձագանքել հաղորդավար Պետրոս Ղազարյանի այն հայտարարությանը, թե ինքը Սերժ Սարգսյանի փոխնախարարն է եղել։

«Տիգրան Սարգսյանն է ինձ նշանակել, ես երբեք ՀՀԿ անդամ անգամ չեմ եղել»,-արձագանքում է Թաթոյանը։

Նա հաղորդման ընթացքում ցուցադրում է մի լուսանկար, որտեղ Պետրոս Ղազարյանն ամանորյա ընդունելության ժամանակ կռացած, կարելիէ  ասել մի քիչ էլ խոնարհված փորձում է  խփել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բաժակին։

«Սա ի՞նչ նկար է, Պետրոս, ես այսպիսի կզած նկար չունեմ։ Միշտ արժանապատիվ կատարել եմ իմ աշխատանքը, ոչ թե հայտնվել եմ նման դերերում»,-նշում է նա։

Ինչպես երևում է Պետրոսի պատասխանից, նա վիրավորվում է։

 
 
1/3510
bottom of page