top of page

Մաhաgել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարի Էդուարդ Շախիկյանը

3 hours ago
1 min read

Մահացել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարի Էդուարդ Շախիկյանը: Լուրը հայտնում են Նկարիչների միությունը։ 

Էդուարդ Զավենի Շախիկյանը ծնվել է 1950 թվականին Երևանում։  2000 թվականից երգել է նաև  է Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային պետական ակադեմիական երգչախմբում (բարիտոն)։

Նա 1978 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակագործության ֆակուլտետը։ Էդուարդ Շախիկյանը քանդակագործությամբ զբաղվում է 1970 թվականից։

Նրա աշխատանքներից է  ՀՀ կենտրոնական բանկի շենքի մոտ գտնվող հայկական դրամի հուշարձանը և Դրամատիկական թատրոնի առջև տեղադրված նարդի խաղացողի քանդակը։

Նրա աշխատանքներից շատերը պահվում են Հայաստանի, ԱՊՀ երկրների պատկերասրահներում։ Աշխատանքներից մեկը, որը կոչվում է «Ազնավուր», գտնվում է աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հավաքածուում։

 
 
1/3787
bottom of page