Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր
- 2 hours ago
- 1 min read

ԱՄՆ Ինդիանա նահանգում ջրհեղեղների հետևանքով հինգ մարդ է զոհվել։ Այս մասին, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել է CBS հեռուստաալիքը։
Նահանգապետ Մայք Բրաունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ընդառաջել իր խնդրանքին՝ տարերային աղետի հետևանքների արձագանքման համար դաշնային մակարդակի արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ։
Ջրհեղեղը ընդգրկել է շուրջ տասը շրջան։ Իշխանությունները բնակիչների տարհանում են իրականացնում։




















