top of page

«Գորշ գայլերը»՝ Երևանում մասնակցել են Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին

  • 2 hours ago
  • 1 min read

Երեկ՝ ապրիլի 25-ին, երբ դեռ թարմ էին Ծիծեռնակաբերդի Անմար կրակի ծաղիկները, իսկ հազարավոր մարդիկ, Երևան այցելած սփյուռքահայեր ու հյուրեր դեռ շարունակում էին այցելել այնտեղ ու հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ՀՀ իշխանությունը Երևանի սրտում փողոցները փակել խորոված ու տաշի-տուշի էր անում՝ դրանով մոլեգին կերպով շարունակելով հայ ժողովրդին նսեմացնելու, աշխարհի աչքի առաջ խայտառակելու իր ծրագիրը։ Գրում է «Երկիր.ամ»-ը;

Խորովածը խժռելու «արարողությանը» հաջորդել էր «տժժալու արարողակարգը»՝ համերգ, որտեղ, ինչպես երևում է տարածվող կադրերից, ակտիվ մասնակցություն են ունեցել նաև «Գորշ գայլեր» թուրքական պանթյուրքիստական, նեոֆաշիստական  ծայրահեղական կազմակերպության հետևորդներ, որոնք բացահայտ ի ցույց են դրել իրենց նշանը։ 

Հիշեցնենք՝ մամուլում մինչ այդ ակտիվորեն շրջանառվեց տեղեկություն, ըստ որի հայ֊վրացական Բագրատաշեն - Սադախլո մաքսակետում արձանագրվել են մարդկանց մեծ կուտակումներ, մասնավորապես Երևան են գալիս մեծ թվով ազգությամբ ադրբեջանցիներ, որոնք սահմանը հատում են երրորդ պետությունների անձնագրերով։

Ըստ թղթակցի` հարյուրավոր ադրբեջանցիներ պատրաստվել են ներկա գտնվել Երևանի Հանրապետության հրապարակում ապրիլի 25֊ին նախատեսված համերգին։

Ականատեսի փոխանցմամբ՝ ճանապարհին ևս նկատվել  են մեծաթիվ քանակի ադրբեջանցիներ, որոնք կանգ են առել և լուսանկարվել, տեսանյութեր են նկարահանել,  խանութներում լսվել  են ադրբեջաներեն երկխոսություններ։ Հետաքրքիր է, որ ինչպես անցակետում, այնպես էլ ճանապարհին ադրբեջանցիները իրենց բավական ինքնավստահ են զգացել, միմյանց հետ շփվել  բացառապես ադրբեջաներենով:

Փաստորեն, թուրքական ծայրահեղական թևին հարող այս երիտասարդները Նիկոլ Փաշինյանի իշխանության հունիսին վերարտադրվելու դեպքում ազատորեն վխտալու են Հայաստանում` կարճ ժամանակահատվածում ներսից գրավելով երկիրն ու նոր արհավիրքի առաջ կանգնեցնելով սեփական Հայրենիքի վերջին կտորի վրա ապրող հայ ժողովրդին։

 
 
1/3504
bottom of page