Թաիլանդում «զոմբի ձկներ» են հայտնաբերել
1 hour ago
1 min read

Թաիլանդի Մեկոնգ գետում ձկնորսները բշտիկներով և գունաթափված լողակներով լոքոներ են որսացել, որոնց անվանել են «զոմբի ձկներ»։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։
Բնապահպաններն արտասովոր ձկների ի հայտ գալը կապում են գետի վերին հոսանքում հանքարդյունաբերական գործունեության հետևանքով ջրի՝ մկնդեղով և ծանր մետաղներով հնարավոր աղտոտման հետ։
Ակտիվիստ Աոմբուն Թհիպսունայի տվյալներով՝ նման դեպքեր արձանագրվում են 2020-ականների սկզբից։ Ըստ ներկայացված պնդումների՝ 2024–2026 թվականներին գետի ջրում մկնդեղի պարունակությունը թույլատրելի նորման գերազանցել է 3–4 անգամ։
Բնապահպանները զգուշացնում են, որ Մեկոնգի հետագա աղտոտումը կարող է հանգեցնել էկոլոգիական աղետի։ Գետը հոսում է Ասիայի վեց երկրներով՝ միլիոնավոր մարդկանց ապահովելով ջրով ու սննդով։




















