top of page

Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12%-ը․ ԿԸՀ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 58 minutes ago
  • 1 min read
ree

Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12%-ը կամ 31,527 ընտրող, հայտնում է ԿԸՀ-ն:

Հիշեցնենք, որ Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ մասնակցել է 25,473 մարդ կամ ընտրողների 36.72  տոկոսը։ Տվյալները հրապարակել է ԿԸՀ-ն։ 

Ժամը 11.00-ի դրությամբ, քվեարկության մասնակցել էր  5,283 մարդ կամ ընտրողների 7.56%-ը, ժամը 14.00-ի դրությամբ 15,868 մարդ կամ ընտրողների  22․71%-ը։

Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69,866 է։

Վաղարշապատում ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամաս: Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։

1/3130
bottom of page