Վերջին շրջանում Առուշ Առուշանյանի գլխին կախված էր բшնտ վերադառնալու հեռանկարը, ՔՊ-ն Առուշին գերեվшրել է, երևի uպառնացել են բանտшյին կալանքnվ. Ղազարյան
7 hours ago
1 min read

«Ինքը համայնքում հեղինակություն է վայելում, և եթե հիշում եք, նախորդ ընտրություններին իրեն հաջողվեց ՔՊ-ի թեկնածուին հաղթել անազատությունից: Այսինքն՝ բանտում գտնվելով, նա հաղթեց ՔՊ-ի թեկնածուին, երբ ՔՊ-ի քարոզարշավին մասնակցում էին մեծ թվով ՔՊ-ական ազդեցիկ գործիչներ, դա վկայում է իր համայնքում ունեցած անձնական հեղինակության ու հարգանքի մասին:
Նրան երևի սպառնացել են բանտային կալանքով, իմ տպավորությունը այն է, որ ինքը չէր կարող այդպես 180 աստիճանի ռադիկալ փոփոխություն ունենար: Սա ներիշխանական, իրավական գործիքակազմը գործադրելու գործողությունների հետևանքն է»,- նշել է Ղազարյանը:




















