top of page

Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

  • 6 hours ago
  • 2 min read

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի փետրվար, մարտ և ապրիլ ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:

Մասնավորապես՝

  • Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:

  • Վերժինե Առաքելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

  • Տիգրան Մուրադյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

  • Հրանուշ Միքաելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

  • Գոհար Ղուկասյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Կապանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:

  • Եսայի Աբովյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

  • Նարեկ Մհերյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

  • Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Նարեկ Թոփուզյաննազատվել է զբաղեցրած պաշտոնից:

  • Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Գևորգ Խաչատրյանըփոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

  • Ալիսա Սմբատյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

  • Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Արսեն Ավետիսյանըփոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

  • Արման Նիկողոսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

  • Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Հարություն Սարգսյաննազատվել է զբաղեցրած պաշտոնից:

  • Արարատի մարզի դատախազության դատախազ Գեղամ Մկրտչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

  • Վազգեն Աբրահամյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

  • Տիգրան Վարդանյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

  • Սևադա Ադամյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

  • Արիստակես Գրիգորյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

  • Տաթևիկ Հովհաննիսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

  • Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Սոս Տոնոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

  • Վարդան Վարդանյանը նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:

  • Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Արծրուն Խաչատրյանը փոխադրվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի պաշտոնին:

  • Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հայկ Մովսեսյանըփոխադրվել է Կապանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

  • Կապանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Վահագն Իսկանդարյանը փոխադրվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին:

  • Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազ Տիգրան Քոթանջյանը փոխադրվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

  • Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազ Սյուզաննա Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 
 
1/3508
bottom of page