top of page

«Եվրատեսիլ 2026»-ի մեր պատվիրակությունը մեկնել է Վիեննա

  • May 4
  • 1 min read

«Եվրատեսիլ 2026»-ի մեր պատվիրակությունը երեկ՝ մայիսի 3-ին, մեկնել է Վիեննա․ այս մասին հայտնել է Առաջին ալիքը՝ հրապարակելով լուսանկար Զվարթնոց օդանավակայանից։

Հավելենք, որ Վիեննայում «Եվրատեսիլ 2026»-ը մեկնարկելու է մայիսի 12-ին։ Այդ օրը կկայանա առաջին կիսաեզրափակիչ փուլը։ Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 14-ին, իսկ եզրափակիչը՝ 16-ին։

Հայաստանի պատվիրակ Սիմոնը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի օրը՝ 6-րդ համարի ներքո։ Երգիչը ներկայանում է Paloma Rumba երգով։ 

 
 
1/3563
bottom of page