top of page

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել

  • 1 hour ago
  • 1 min read

Հանրակրթական դպրոցների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին ԿԳՄՍ նախարարության հետ առնչություն չունեցող էլեկտրոնային հասցեից տարածվում է կեղծ հաղորդագրություն նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի անունից։

ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես հայտնում է, որ նշված նամակը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի նախարարության հետ։

Հանրակրթական ուսումնական հաստատությունների հարգելի՛ տնօրեններ, խնդրում ենք տվյալ նամակը չդիտարկել որպես նախարարության պաշտոնական հաղորդագրություն և առաջնորդվել բացառապես նախարարության պաշտոնական աղբյուրներով ստացվող և պաշտոնական հարթակներում հրապարակվող տեղեկատվությամբ։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախարարությունը հետևողական է լինելու յուրաքանչյուր ապատեղեկատվության և մանիպուլյատիվ գործողության բացահայտման հարցում:

ԿԳՄՍ նախարարություն

 
 
1/3532
bottom of page