Հանրապետական մաղթանք եւ նռնօրհնեքի արարողություն Մայր տաճարում
- Armen Sukiasyan

- 8 hours ago
- 1 min read

Ամանորի գիշերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք, որից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին տեղի ունեցավ նռնօրհնեքի արարողություն։
Նշենք, որ Մայր տաճարը բազմամարդ էր, հարյուրավոր քաղաքացիներ Ամանորը դիմավորել են հենց եկեղեցում։




















