top of page

Պռոշյանում մոտոցիկլը բшխվել է թիթեղապատ շինությանը․ կան վիրшվորներ

  • 2 hours ago
  • 1 min read

Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ օտարերկրացի մոտոցիկլավարը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։



Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մոտոցիկլավարի և ուղևորի ինքնությունը։

 
 
1/3724
bottom of page